,,Հատուկ կապ,,ՓԲԸ ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է տնօրեն պարոն Միքայել Ղասաբօղլյանի ծննդյան տարեդարձը, ցանկանում առողջություն, նորանոր ձեռքբերումներ։Թող Ձեր բոլոր գաղափարներն ու մտահղացումները կյանքի կոչվեն և թող Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքը լի լինի հաղթանակներով և ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր ընկերության և ի բարօրրություն Հայաստանի Հանրապետության
14/11/2024
01/08/2024
Հատուկ կապի սիրելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանական օրվա՝ Հատուկ կապի ստեղծման 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս տարիների ընթացքում, պատմություն կերտելով, ՀՀ հատուկ կապի աշխատակիցները իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ։
Հոբելյանական տարին պատեհ առիթ է վերարժևորելու անցած ուղին, գնահատելու այս տարիներին կատարված մեծ աշխատանքը, համադրելու անցյալն ու ներկան և առավել իրատեսական ուրվագծելու Հատուկ կապի զարգացման տեսլականը։
Կառույցը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն բարեփոխված, ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկական հագեցվածությամբ և պատվով ու մեծ հետևողականությամբ ենք կատարում մեր աշխատանքը։
Հատուկ կապը եզակի նշանակության կառույց է, և իր հատուկ առաքելությունը այն կարևոր օղակն է, որն ապահովում է պետական նշանակության լրջագույն խնդիրներ՝ պետական հույժ գաղտնի, հատուկ փաստաթղթերի և թանկարժեք իրերի ապահով տեղափոխում։
Սիրելի՛ գործընկերներ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:
Շնորհակալությու՛ն նախկին ու ներկա մեր բոլոր աշխատակիցներին, որոնք մշտապես գիտակցել են կատարվող կարևոր ու ահռելի աշխատանքի նշանակությունը և արել են հնարավորը՝ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և պատասխատավությամբ։
ՀՀ հատուկ կապին մաղթում եմ անխոչընդոտ ճանապարհներ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն, հաջողությունների արձանագրում՝ ի շահ մեր երկրի և հայրենիքի։
ՀՀ հատուկ կապի տնօրեն Միքայել Ղասաբօղլյան
20/01/2024
31/12/2023
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎄
05/12/2023
Հատուկ կապի հատուկ հանձնարարությունների սուրհանդակը պարգևատրվել է երկարամյա ծառայության համար
✍️Հատուկ կապի ծառայության բնագավառում նշանակալի ավանդ ներդնելու, 30-ամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ հատուկ կապի հատուկ հանձնարարությունների սուրհանդակ Գագիկ Խուրշուդյանը պարգևատրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պատվոգրով։
🥇Կատարած բարեխիղճ աշխատանքի և նվիրվածության համար Խուրշուդյանը պարգևատրվել է նաև ՀՀ հատուկ կապի հուշամեդալով։
ՀՀ հատուկ կապի տնօրեն Միքայել Ղասաբօղլյանը, շնորհավորելով հատուկ հանձնարարությունների սուրհանդակին, ընդգծել է՝ կառույցը մշտապես աչքի է ընկել իր առջև դրված խնդիրների լավագույնս կատարմամբ, ինչը հնարավոր է դառնում միայն ոլորտի նվիրյալների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։
#Հատուկկապ
01/08/2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ։
📌 Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ
«Հատուկ կապ» ընկերության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ «Հատուկ կապ» ընկերության ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր աշխատանքը պատմական արմատներ ունի՝ 84 տարվա պատմություն:
Այս տարիների ընթացքում ընկերության անձնակազմը մեծ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով հաջողությամբ իրականացրել է վստահված չափազանց կարևոր աշխատանքը՝ գործնականում բազմիցս ապացուցելով, որ պատրաստ է ստանձնել ցանկացած բարդության առաջադրանքներ և պատվով կատարել դրանք։
«Հատուկ կապ» ընկերությունը եզակի նշանակության կառույց է և միակն է մեր երկրում, որը հատուկ առաքումների միջպետական փոխադրումներ է կատարում։ Ձեր կողմից իրականացվող աշխատանքն այն կարևորագույն օղակներից է, որն ապահովում է պետական նշանակության լրջագույն խնդիրներ՝ պետական հույժ գաղտնի, հատուկ փաստաթղթերի ապահով տեղափոխում։
Համոզված եմ, որ «Հատուկ կապը» շարունակաբար կբարելավի ծառայությունների որակը, իսկ անձնակազմը նույն պատասխանատվությամբ կիրականացնի իր առջև դրված առաքելությունը:
Հաջողություն եմ մաղթում ձեր կարևոր գործում, նոր ձեռքբերումներ և ծրագրերի իրականացում՝ ի շահ մեր երկրի և հայրենիքի։
Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կարևոր օրվա՝ Հատուկ կապի կազմավորման 84-ամյակի կապակցությամբ։
1939 թվականից ի վեր ՀՀ հատուկ կապի աշխատակիցները պատվով և մեծագույն պատասխանատվությամբ կատարում են իրենց առջև դրված պետական նշանակության խնդիրները` գաղտնի և հույժ գաղտնի թղթակցության, բեռների և թանկարժեք առաքանու տեղափոխումը։
Այս բոլոր տարիների ընթացքում Հատուկ կապն իր կատարած աշխատանքով վաստակել է վստահելի և հաստատուն գործընկերոջ համբավ։ Հաղթահարվել են անմատչելի ճանապարհներ, եղանակային խոչընդոտներ, կատարվել է կարևոր ու ահռելի աշխատանք, ինչը հաճախ վերաբերել է պետական անվտանգային հարցերին։
Մենք արձանագրել ենք բազում մեծ ու փոքր հաղթանակներ, որոնք վառ բնութագրում են կատարված գործի որակն ու յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալիզմը։
Շնորհավորում եմ նաև Հատուկ կապի միջազգային գործընկերներին ստեղծման օրվա կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային մեծ հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ կապի բոլոր աշխատակիցներին կատարված անտրտունջ ու լուռ աշխատանքի, պատասխանատվության և ջանք չխնայելու համար։ ՀՀ հատուկ կապին մաղթում եմ նոր հաղթանակներ, անխոչընդոտ ճանապարհներ և պոտենցիալը դրսևորելու լավագույն հնարավորություններ։
ՀՀ հատուկ կապի տնօրեն
Միքայել Ղասաբօղլյան
31/05/2023
✔️ՀՀ հատուկ կապի տնօրենը ՀՀ պատվիրակության կազմում ներկա է գտնվել MILEX-2023 միջազգային ցուցահանդեսին
🌐Հատուկ կապի տնօրեն Միքայել Ղասաբօղլյանը ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ներկա է գտնվել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2023 11-րդ միջազգային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին ներկայացվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր զարգացումները, ռազմական տեխնիկայի արդիականացման և վերանորոգման մեջ ներգրավված կառույցների հնարավորությունները և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ողջ շրջանակը։
🇦🇲🇧🇾 Այցի ընթացքում Միքայել Ղասաբօղլյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը հանդիպել են նաև Բելառուսի Հանրապետության «Հատուկ կապ» հանրապետական ունիտար կազմակերպության ղեկավար կազմին։
Քննարկվել են ԱՊՀ հատուկ կապի անդամ երկրների կողմից կնքված միջպետական համաձայնագրով նախատեսված հատուկ բեռների տեղափոխությունների կազմակերպման և իրականացման հնարավորություններն ու հեռանկարները, երկուստեք հետաքրքիր այլ հարցեր։
✔️ՀՀ հատուկ կապի տնօրեն Միքայել Ղասաբօղլյանի խոսքով՝ նման միջոցառումներն իրենց դրական ազդեցությունը կունենան հատուկ կապի ծառայության բնագավառում փոխգործակցության խորացման հնարավորությունները մեծացնելու հարցում և կնպաստեն ժամանակակից մարտահրավերներին համապատասխան ծառայության մեջ առավել արդյունավետ լուծումներ գտնելուն։
23/03/2023
🇦🇲 ՀՀ հատուկ կապը կատարում է իր հիմնական առաքելությունը՝ ապահովելով հատուկ նշանակության առաքանիների ժամանակին և պատշաճ առաքումը։
✔️Հատուկ կապը համագործակցում է ՀՀ ուժային կառույցների, նախարարությունների ու գերատեսչությունների հետ և հանդիսանում է վերջիններիս երկարամյա գործընկերը:
✔️Կառույցը ծառայություն է մատուցում նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների ձեռնարկությունների, հիմնարկների՝ կատարելով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունում, թանկարժեք մետաղների, քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, արժեթղթերի ապահով առաքում և հանձնում հասցեատերերին:
#Հատուկկապ
Be the first to know and let us send you an email when «Հատուկ կապ» ՓԲԸ/"Special Courier Communication" CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Business
Send a message to «Հատուկ կապ» ՓԲԸ/"Special Courier Communication" CJSC:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հատուկ կապ» ՓԲ ընկերությունը գործում է 1939 թ.-ից և իր կարգավիճակով ու իր տեսակով բացառիկ հատուկ նշանակություն ունեցող ընկերություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են.
Հատուկ սուրհանդակային ծառայություններ՝
- Հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական, այսուհետ՝ Գաղտնի, թղթակցությունների, ծրարների փոխադրում, դրանց պահպանման ապահովում պետական, դիվանագիտական և այլ մարմինների համար ապահով տեղափոխություն Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանից դեպի ԱՊՀ որոշ երկրներ, ինչպես նաև հակառակը,
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների ծրարների փոխադրում, դրանց պահպանման ապահովում,
- թանկարժեք մետաղների և քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, արժեթղթերի, վիճակախաղերի տոմսերի ընդունում, առաքում հասցեատերերին,
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգի կազմակերպությունների պահպանության իրականացում:
Ընկերությունը ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ որոշ երկրների ձեռնարկություններին, հիմնարկներին, հասարակական և այլ կազմակերպություններին և որոշ զինվորական մասերին՝ կատարելով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունում, թանկարժեք մետաղների, քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, վիճակախաղի տոմսերի, արժեթղթերի ապահով առաքում և հանձնում հասցեատերերին:
«Հատուկ Կապ»-ը համագործակցում է ՀՀ-ում բոլոր ուժային կառույցների, նախարարությունների ու գերատեսչությունների հետ և հանդիսանում է վերջիններիս երկարամյա գործընկերը:
Ընկերությունը պատրաստ է դիտարկել Ձեր բոլոր առաջարկները մեր կողմից մատուցվող ծառայությունները առավել հասանելի և արդյունավետ դարձնելու համար:
«Հատուկ Կապ» ՓԲ ընկերության տնօրենն է Միքայել Ղասաբօղլյանը: