Երևանի ավտոբուս

Երևանի ավտոբուս Միացեք «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի էջին

15/05/2026

📢 Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հերթական` ինչպես ինքն է նշում «կասկածելի դրսևորումով» «բացահայտման» վերաբերյալ ցանկանում ենք խորը մտահոգություն հայտնել առ այն, որ ավագանու անդամը, որը ողջ օրը խոսում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից և մայրաքաղաքի հանրային տրանսպորտից, նվազագույն պատկերացում անգամ չունի վարորդներին տրվող ուղեգրերի բովանդակությունից և կառուցվածքից, ինչի վառ ապացույցը երթուղու ծառայության չվացուցակը երթուղու ելքերի քանակից չտարբերելն է։

14/05/2026

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

13/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդներ։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, Թևոսյան 9) յուրաքանչյուր երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 10:00-16:00-ն։

05/05/2026

✅ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը ուղեվարձի վճարման կարգապահությանը, ինչպես նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդներին։

📢 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահա...
27/04/2026

📢 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝

տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը։

🚌 Ի գիտություն ուղևորների` ⬇️
22/04/2026

🚌 Ի գիտություն ուղևորների` ⬇️

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝

🔹հ.1 եթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:

🔹 Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Քըրք Քըրքորյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

22/04/2026

🚌 Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում առկա իրողությունների, ապագայի տեսլականի և ուղեվարձի վճարման կարգապահության վերաբերյալ

16/04/2026

🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հարցազրույցը Kentron TV հեռուստաընկերությանը։

13/04/2026

✅ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդներին և ուղեվարձի վճարման կարգապահությանը։

✅ Այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Երևանի ավ...
13/04/2026

✅ Այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդներին և ուղեվարձի վճարման կարգապահությանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու պատճառով վարորդների հետ միջադեպերին։ «Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ ....

10/04/2026

Address

Թևոսյան 9
Yerevan
0076

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411674420

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի ավտոբուս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևանի ավտոբուս:

Share

Category