23/02/2026
Դասական շախմատում թագավորը թերևս ամենաթույլ խաղաքարն է, իսկ վիկինգների շախմատում այն ամենաուժեղն է։ Այստեղ թագավորը հանդես է գալիս որպես իրական առաջնորդ և չի թաքնվում զորքի թիկունքում։ Վիկինգների շախմատում խաղացողներից մեկի նպատակն է գերևարել թագավորին, իսկ մյուսը փորձում է պաշտպանել թագավորին և հասցնել անվտանգ վայր։
Այս չափազանց հետաքրքիր խաղը ստեղծել ենք հաճարենու փայտից, իսկ քանդակներով խաղաքարերը յուրահատուկ տեսք ու ճոխություն են հաղորդում։ Հաղթելու համար անհրաժեշտ է լինել ուշադիր, ընտրել ճիշտ մարտավարություն և անդադար մտածել ու հաշվարկել բոլոր ռիսկերն ու հնարավորությունները։
Արժեքը 28.500 դրամ, պատվիրելու համար անցեք հղումով կամ պարզապես զանգահարեք 055 20 30 20 հեռախոսահամարով։
Վիկինգների շախմատը յուրահատուկ խաղ է, որտեղ խաղացողներից մեկի նպատակը թագավորին պաշտպանելն է, իսկ մյուսինը՝ թագավորին վնասելը։Հավաքածուն պատրաստված է հաճարենու ....