ԳԿԻՄ Հայաստան-GBIF Armenia

ԳԿԻՄ Հայաստան-GBIF Armenia ՙՙԳԼՈԲԱԼ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՚՚

Capacity Building Training on Biodiversity Data Digitization. Bioblitz for academic sector to Byurakan 🌱🌱🌱🌱      -2021-0...
21/10/2022

Capacity Building Training on Biodiversity Data Digitization. Bioblitz for academic sector to Byurakan 🌱🌱🌱🌱 -2021-010

Interesting planning on biodiversity data Digitization has been presented by Vine and Wine Foundation of Armenia! Capaci...
18/10/2022

Interesting planning on biodiversity data Digitization has been presented by Vine and Wine Foundation of Armenia! Capacity Building Training Day 2: Civil Society!

Սկսում ենք 💚💚🌱🌱🌱Կենսաբազմազանությունը կյանք է      -010
18/10/2022

Սկսում ենք 💚💚🌱🌱🌱Կենսաբազմազանությունը կյանք է -010

17/10/2022

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացները սկսեցինք։ Օր 1- Շահառու խումբ՝ ակադեմիա...
17/10/2022

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացները սկսեցինք։ Օր 1- Շահառու խումբ՝ ակադեմիա։ Արդյունավետ աշխատանք և համագործակցային օր բոլորիս։ 💚💚🌱🌱🌱

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ...
19/09/2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցությամբ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորության» միջազգային ծրագրի շրջանակում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի աջակցությամբ, իրականացնում է «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» նախաձեռնությունը, որի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում տեղի կունենան կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտական աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների (ակադեմիա, բիզնես, կառավարություն եւ քաղաքացիական հասարակություն):

Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին, գիտնականներին, մասնագետներին, ֆերմերներին, ՀԿ ներկայացուցիչներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները, ինչպիսիք են IPT գործիքները, OpenRefine ծրագրակազմը, iNaturalist հարթակը եւ այլն։

Դասընթացի նվազագույն պահանջներն են՝ տվյալների կառավարման հիմնական գիտելիքներ, մեծ հետաքրքրություն կենսաբազմազանության տվյալների կառավարման, մշտադիտարկման եւ կենսաբազմազանության հարակայուն օգտագործման նկատմամբ։

Դասընթացը վայրը՝ ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի Ագրիթեք ինկուբատորի լսարան:

Ժամը՝ 14:00-18:00՝ ըստ համապատասխան օրերի (ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի կոնկրետ օրերի մասին): Դասընթացը լինելու է հայերենով։

Դասընթացին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը։

Դասընթացին ամբողջական մասնակցություն ունեցած եւ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Ծրագիրն իրականացնում է ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի վարիչի տեղակալ Արմինե Աբրահամյանին (1-ին մասնաշենք, 252 սենյակ, հեռախոս՝ 012 880 881)։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցությամբ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայա....

🌿Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման դասընթաց«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային հա...
22/05/2022

🌿Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման դասընթաց

«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժինը, «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման հնգօրյա ինտենսիվ դասընթաց։

Դասընթացի մոդուլը ստեղծվել է Գլոբալ Կենսաբազամազանության Ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կազմակերպության ֆինասավորմամբ իրականացվող «Կենսաբազմազանության տեղեկատվության զարգացում» ԵՄ ծրագրի շրջանակում, որը հաջողությամբ ուսուցանվել է ԲիոԴատա ծրագրի մասնակից երկրներից Բելառուսում եւ Տաջիկիստանում։ Դասընթացն իր կառուցվածքով եւ տվյալների թվայնացման ժամանակակից ծրագրակազմերի ընդգրկմամբ (OpenRefine, Data publishing with IPT եւ այլն) առաջին անգամ է անցկացվում Հայաստանում եւ տարածաշրջանում։

Դասընթացի նպատակն էր բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները։

Դասընթացին մասնակցեցին առաջին փուլում ոլորտով հետաքրքրված եւ մրցույթը հաղթահարած ՀԱԱՀ 11 ուսանողներ եւ 7 հետազոտողներ ՀԱԱՀ-ի եւ այլ գիտական հաստատություններից։

Դասընթացվարներին՝ Օսլոյի համալսարանից Դագ Անդերսոնին (Նորվեգիա) եւ ԳԿԻՄ միջազգային կառույցի փորձագետ Լոռա Ռասելին (Դանիա) տեխնիկակամ մեծ աջակցություն ցուցաբերեցին ԲիոԴատա ծրագրի տեղական մենթորներ Տաթեւիկ Ալոյանը (Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի գիտաշխատող, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի ասիստենտ) եւ Հրանտ Խաչատրյանը (Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ)։

Մասնակիցները առաջին օրը ծանոթացան տվյալների թվայնացման հիմունքներին, եզրաբանությանը, չափորոշիչներին եւ նորագույն գործիքներին։ Երկրորդ օրն ուսումնասիրեցին Դարվինյան կորը, կենսաբազմազանության տվյալների աղբյուրները եւ տեսակները, տվյալների մաքրման հասկացությունները եւ գործիքները, կատարեցին անհատական աշխատանքներ, որոնց ընթացքում աշխատեցին տրամադրված տվյալների բազաների հետ։

Հաջորդող 3 օրերը ունեին մեծամասամբ գործնական բնույթ։ Նախ մասնակիցները կատարեցին դաշտային աշխատանքներ՝ Դիլիջան ազգային պարկում՝ հավաքելով անհրաժեշտ տվյալներ, որոնք ներմուծեցին ընդհանուր համակարգ։ Ապա կատարվեցին նաեւ տվյալների մաքրագրման եւ հրապարակման աշխատանքներ OpenRefine եւ IPT ծրագրակազմերով։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, լավագույններին՝ նաեւ հատուկ մրցանակներ։ Ըստ խմբերի՝ լավագույն մասնակիցներ էին ընտրվել Ագրոնոմիական ֆակուլտետի Ա/ՍԳ 5-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սումբուլյանը, ԱԷ 5-րդ կուրսի ուսանողուհի Սարե Գալստյանը, ՋԱ 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Գասպարյանը, Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՊԳԿ 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Սաֆարյանը։ Մասնակիցները հատուկ շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին, իսկ նախաձեռնող կողմը, որպես լավագույն գործընկերոջ, հուշանվերներ հանձնեց ԲիոԴատա ծրագրի ազգային համակարգող Արմինե Աբրահամյանին, որն էլ իր հերթին անակնկալներ ուներ մեր արտասահմանյան հյուրերի համար։

«Ամփոփելով կատարված աշխատանքների արդյունքները՝ միջազգային դասընթացավարները ուրախությամբ նշեցին, որ ԲիոԴատա ծրագրի շրջանակում այսպիսի բարձր արդյունավետությամբ դասընթաց դեռ չի եղել եւ հայաստանյան խմբի արդյունքները մի քանի ցուցանիշներով գերազանցել են այլ երկրների խմբերի արդյունքները։ Այս գնահատականը պարտավորեցնող է»,- ասում է ազգային համակարգող Արմինե Աբրահամյանը։

Ծրագրի գործընկերների՝ Օսլոյի համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Հյուգո դը Բոերի եւ ԳԿԻՄ միջազգային քարտուղարության գիտության գծով պատասխանատու Դմիտրի Շիգելի հետ հանդիպման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը բարձր գնահատեց տվյալների թվայնացման ժամանակակից մեթոդների ներմուծումը ՀԱԱՀ գիտակրթական համակարգ։ Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականա...

Congratulation for Endorsement in GBIF of   " of   !
04/05/2022

Congratulation for Endorsement in GBIF of " of !

First GBIF Armenia Endorsement! Better DATA Better Science 4 Better Future! Congratulations to  of the Ministry of Econo...
04/05/2022

First GBIF Armenia Endorsement! Better DATA Better Science 4 Better Future! Congratulations to
of the Ministry of Economy of the Republic of Armenia.

 -010-Mentoring GBIF Armenian-GBIF France.      ✅   -Leaving Atlas✅  - How to use R existing script while monitoring bio...
22/04/2022

-010-Mentoring GBIF Armenian-GBIF France.

✅ -Leaving Atlas
✅ - How to use R existing script while monitoring biodiversity data?
✅ of ALA portal interface- IT, technical part and many more.
Diana Sumbulyan Tatev Aloyan Andreas Melikyan Armine Yan

Address

Տերյան 74 (ՀԱԱՀ 1-ին մասնաշենք 252 սենյակ)
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԳԿԻՄ Հայաստան-GBIF Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԳԿԻՄ Հայաստան-GBIF Armenia:

Share