20/01/2026
Այն, ինչ հաճախ չի երևում բեռնափոխադրման «գնի» հետևում 📦 մեր գյումրեցի լոգիստի աշխատանքային առօրյան է:
Օրը սկսվում է inbox-ից 📧՝ հարցումներ, քաշեր, ծավալներ, ուղղություններ, պարզ ու բարդ խնդիրներ։
Հետո գալիս են տասնյակ զանգեր 📞՝ պահեստներից, տերմինալներից, փոխադրողներից, հաճախորդներից, մաքսային մարմիններից:
Կարճ ասած՝ գինը ընդամենը թիվ է, իսկ իրական աշխատանքը սկսվում է դրանից հետո՝
• բեռին հետևում
• շղթայի համակարգում, վերահսկում
• խնդիրների լուծում:
Ուշացումներ լինում են, վերափաստաթղթավորում՝ նույնպես, մատակարարի հետ ճշգրտումներ՝ որքան պետք է։
Երբեմն բեռը սահմանին է կանգնում 🛃, երբեմն ուշացումներ օդանավակայանում, երբեմն պահեստում դասավորվածության խնդիրներ են լինում, երբեմն բեռը հասնում է, բայց փաստաթուղթն այն չէ, ինչ սպասվում էր ✈️
❓Ինչ է անում լոգիստը
Պլանավորում է ուղիները, հետևում ժամկետներին ու ծախսերին, կարգավորում պահեստային աշխատանքներն ու համակարգում փոխադրող ընկերությունների աշխատանքը, ճիշտ կազմում փաստաթղթերը, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա✅