ՀոգաՏԱՐ / Hogatar

ՀոգաՏԱՐ / Hogatar Երեխաների մասնագիտացված տեղափոխման ծառայություն Specialized transportation service for children

«Ինչպե՞ս անցավ օրդ» հարցին երեխաների պատասխանը գրեթե միշտ նույնն է՝ «Նորմալ»։Եթե ուզում եք իրականում իմանալ՝ ինչ է կատար...
24/09/2026

«Ինչպե՞ս անցավ օրդ» հարցին երեխաների պատասխանը գրեթե միշտ նույնն է՝ «Նորմալ»։

Եթե ուզում եք իրականում իմանալ՝ ինչ է կատարվել երեխայի օրվա ընթացքում, փորձեք ավելի կոնկրետ հարցեր տալ․

😄 «Այսօր ի՞նչը քեզ ծիծաղեցրեց»
🍽️ «Ու՞մ կողքին նստեցիր ճաշին»
💭 «Ի՞նչն էր այսօր մի քիչ դժվար»
💡 «Ի՞նչ նոր բան իմացար»

Այսպիսի հարցերը զրույցը դարձնում են ավելի բաց ու անկեղծ։ Երեխան զգում է, որ դուք պարզապես չեք հարցնում՝ «օրդ ո՞նց անցավ», այլ իսկապես հետաքրքրված եք իր օրվա, ապրումների ու փոքրիկ պատմությունների մասին։ 💛

#ՀոգաՏԱՐ #Երեխաներ #Ծնող #Ընտանիք

Դպրոցական երթուղիները համալրվում են՝ մնացել են վերջին ազատ տեղերը։ 🤍Եվրոպական ԴպրոցԻտալական Դպրոց📍 Աջափնյակ → Դավիթ Անհա...
23/09/2026

Դպրոցական երթուղիները համալրվում են՝ մնացել են վերջին ազատ տեղերը։ 🤍

Եվրոպական Դպրոց
Իտալական Դպրոց

📍 Աջափնյակ → Դավիթ Անհաղթ
📍 Արաբկիր → Դավիթ Անհաղթ

Ձեր երեխայի ամենօրյա ճանապարհը՝
ավելի հարմար, անվտանգ ու կազմակերպված։

Եթե դեռ փնտրում եք անվտանգ ու վստահելի դպրոցական տրանսպորտ, հիմա ճիշտ ժամանակն է միանալու ՀոգաՏար-ին։

📞 +374 43 499 091
📞 +374 94 775 955

#ԵրեխաներիՏրանսպորտ #ԱնվտանգՃանապարհ #ԴպրոցականՏրանսպորտ

Սեպտեմբերյան առաջին հուզմունքն արդեն հետևում է, և սկսվում է այն շրջանը, երբ երեխան իսկապես ընտելանում է նոր ռիթմին։ Երբե...
17/09/2026

Սեպտեմբերյան առաջին հուզմունքն արդեն հետևում է, և սկսվում է այն շրջանը, երբ երեխան իսկապես ընտելանում է նոր ռիթմին։ Երբեմն դա հեշտ է անցնում, երբեմն՝ մի քիչ դժվար․ հոգնածություն, դժկամություն և «չեմ ուզում դպրոց գնալ» տրամադրություն։ Այս ամենը միանգամայն նորմալ է 💙

Մի քանի պարզ բան, որոնք կօգնեն այս անցումային շրջանում.

🌙 Պահպանեք կայուն ռեժիմ։ Կանխատեսելի քունն ու առավոտը երեխային ապահովության զգացում են տալիս, հատկապես երբ շուրջն ամեն ինչ նոր է։
👂 Տվեք հարցեր։ Ընդհանուր «Ինչպե՞ս անցավ օրը» հարցի փոխարեն հարցրեք՝ «Ո՞վ նստեց քողդ կողքին այսօր» կամ «Ի՞նչը քեզ ծիծաղեցրեց»։ Հարցերն օգնում են սկսել իրական զրույց։
🧩 Թույլ տվեք հանգստանալ։ Դասերից հետո երեխային պետք չէ ամեն ազատ րոպեն լցնել խմբակներով ու առաջադրանքներով։ Ուղեղն ու հույզերը նույնպես վերականգնման կարիք ունեն։
🤍 Եղեք համբերատար։ Մի քանի դժկամ առավոտ չի նշանակում, որ ինչ-որ բան այնպես չէ․ դա պարզապես նոր ռիթմին հարմարվելու բնականոն ընթացքն է։

Եվ ամենակարևորը՝ երեխան ամենալավը հարմարվում է ոչ թե խիստ ռեժիմից, այլ ձեր հանգիստ ներկայությունից։ 💛

Երեխայի առօրյայում ու անվտանգության հարցում ամեն մանրուք կարևոր է։ Ճանապարհը պետք է լինի ոչ միայն հնարավորինս հարմար, այ...
15/09/2026

Երեխայի առօրյայում ու անվտանգության հարցում ամեն մանրուք կարևոր է։ Ճանապարհը պետք է լինի ոչ միայն հնարավորինս հարմար, այլև հանգիստ՝ առանց ավելորդ սթրեսի։

Իսկ դուք ի՞նչն եք հաշվի առնում դպրոցական երթուղի ընտրելիս։ Կիսվեք մեկնաբանություններում 👇
#դպրոց #ծնողներևերեխաներ #դպրոց #ծնող

Փոքրիկ ուղևորների ուրախ ժպիտները մեր ճանապարհի ամենասիրելի մասն են, իսկ ծնողների վստահությունը՝ մեր ամենամեծ պատասխանատվ...
11/09/2026

Փոքրիկ ուղևորների ուրախ ժպիտները մեր ճանապարհի ամենասիրելի մասն են, իսկ ծնողների վստահությունը՝ մեր ամենամեծ պատասխանատվությունը։ 🚌🧡

#ՀոգատարՈւղևորություն #ՀոգաՏԱՐ #դպրոց

Նոր ուսումնական տարվա առաջին շաբաթն արդեն անցյալում է։ 💙Եվ ամենակարևորը՝ այն անցավ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում ամե...
08/09/2026

Նոր ուսումնական տարվա առաջին շաբաթն արդեն անցյալում է։ 💙

Եվ ամենակարևորը՝ այն անցավ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում ամեն օր՝ ապահով, հանգիստ ու ժպիտներով լի։🧡

Եթե դեռ փնտրում եք անվտանգ ու վստահելի դպրոցական տրանսպորտ, որոշ երթուղիներում դեռ ունենք ազատ տեղեր։

📞 +374 43 499 091
📞 +374 94 775 955

#ԵրեխաներիՏրանսպորտ #ԱնվտանգՃանապարհ #ԴպրոցականՏրանսպորտ

03/09/2026

Ահա թե ինչպիսին է օրվա ավարտը ՀոգաՏԱՐ-ի հետ․ դպրոցից հետո մեր համակարգողը դիմավորում է երեխաներին, օգնում հարմարավետ տեղավորվել տրանսպորտում։

Մինչ դուք զբաղված եք ձեր աշխատանքով կամ առօրյա գործերով, կարող եք վստահ լինել, որ ձեր երեխան տուն է վերադառնում անվտանգ, հարմարավետ և հոգատար ուղեկցությամբ։

Ցանկանու՞մ եք, որ ձեր երեխայի ճանապարհը դպրոց և տուն լինի անվտանգ, հարմարավետ ու հոգատար ուղեկցությամբ։ Դեռ ընդունում ենք նոր հայտերը 👇

Գրանցման և մանրամասների համար՝
📞 +374 43 499 091
📞 +374 94 775 955

#ԵրեխաներիՏրանսպորտ #ԱնվտանգՃանապարհ #ԴպրոցականՏրանսպորտ

Այսօր առաջին զանգն է 🔔Նոր պայուսակներ, անհամբեր սպասումներ, մի փոքր հուզմունք ու մեծ ոգևորություն՝ նոր ուսումնական տարվա...
01/09/2026

Այսօր առաջին զանգն է 🔔

Նոր պայուսակներ, անհամբեր սպասումներ, մի փոքր հուզմունք ու մեծ ոգևորություն՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։

Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ 💙

Թող այս տարին լինի լի նոր գիտելիքներով, ձեռքբերումներով, վստահությամբ ու անմոռանալի հիշողություններով, իսկ մենք շարունակենք հոգ տանել, որ յուրաքանչյուր ճանապարհ դեպի դպրոց լինի ապահով և հանգիստ։

Քվանտ վարժարանի երթուղիների գրանցումը շարունակվում է 🚌Եթե ձեր երեխան սովորում է Քվանտ վարժարանում, ապա կարող է միանալ մե...
27/08/2026

Քվանտ վարժարանի երթուղիների գրանցումը շարունակվում է 🚌

Եթե ձեր երեխան սովորում է Քվանտ վարժարանում, ապա կարող է միանալ մեր արդեն գործող Կենտրոն և Արաբկիր ուղղություններին։
🕝 14:30
🕟 16:30

Տեղերը սահմանափակ են, և համալրումը շարունակվում է։
Եթե Ձեզ համար հարմար ուղղությունը նշված չէ, կարող էք կապվել մեզ հետ, մեր մյուս երթուղիներին միանալու համար։

Գրանցման և մանրամասների համար՝
📞 +374 43 499 091
📞 +374 94 775 955

#ԵրեխաներիՏրանսպորտ #ԱնվտանգՃանապարհ #ԴպրոցականՏրանսպորտ

26/08/2026

Նոր ուսումնական տարին մոտենում է, և մեր թիմն արդեն պատրաստ է 💙

Փորձառու վարորդներ, հոգատար ուղեկցորդներ, ստուգված երթուղիներ, և ամենակարևորը՝ ջերմ վերաբերմունք ամեն երեխայի հանդեպ։
Որովհետև ապահով ճանապարհը սկսվում է հենց այն մանրուքներից, որ մենք բաց չենք թողնում։

📞 +374 43 499 091
📞 +374 94 775 955

#ԵրեխաներիՏրանսպորտ #ԱնվտանգՃանապարհ #ԴպրոցականՏրանսպորտ

Address

Ծարավ աղբյուր 55/17
Yerevan

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00

Telephone

+37494775955

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀոգաՏԱՐ / Hogatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀոգաՏԱՐ / Hogatar:

Shortcuts

Share