01/08/2019
Խաբված զբոսաշրջիկների վերջին խումբը Հայաաստան կվերադառնա «Տարոն-Ավիա» ավիաընկերության շնորհիվ:
Հուրգադա-Երևան չկայացած չվերթի պատճառով մոտ 100 հայ զբոսաշրջիկներ օրեր շարունակ չէին կարողանում վերադառնալ Հայաստան. փոխադրող ավիաընկերությունը չէր իրականացրել թռիչքը հայաստանյան տուրիստական ընկերության չկատարած ֆինանսական պարտավորությունների պատճառով: Հայ զբոսաշրջիկներին օգնության հասել եւ տեղափոխումն իրականացրել է «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը:
Դեպի Եգիպտոս ուղիղ կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ամենատարբեր հարցազրույցներում նշել են, որ Հուրգադայում մնացած քաղաքացիների միանգամից հետվերադարձը այլ ավիաընկերություններով հնարավոր չէ կազմակերպել, որովհետև օդանավերը Երևանից Եգիպտոս և հակառակ ուղղությամբ մեկնում են ընդամենը մատների վրա հաշված ազատ տեղերով կամ անգամ առանց ազատ տեղերի, հետևաբար մեկ կամ նույնիսկ երկու չվերթով 100 քաղաքացու վերադարձնել չեն կարող։ Ստացվում է՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ուղղակիորեն փրկում է իրավիճակը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ անհավասար մրցակցության պայմանների պատճառով դադարեցրեց թռիչքներն ու հեռացավ Գյումրիից: