ԵՊՀ Արշավական Ակումբ

ԵՊՀ Արշավական Ակումբ Բարի Գալուստ ԵՊՀ Գիտարշավական ակումբի Ֆեյսբուքյան էջ�

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողների հաջորդ կանգառը Կոտայքի ...
18/03/2023

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողների հաջորդ կանգառը Կոտայքի մարզն էր։

Ակումբականները այցելելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի և Հավուց Թառի վանական համալիրներ։
Ծանոթացան հին Հայաստանի ճարտարապետաշինարակական բացառիկ նմուշներին:
ՊԳԹ դոցենտ Միքայել Մալխասյանը արշավի ընթացքում ոչ ֆորմալ դաս անցկացրեց ուսանողների հետ` «Հայ հեթանոսության պատմությունը» թեմայով, որի միջոցով արշավականները հարստացրին իրենց գիտելիքները այդ հիշարժան ժամանակաշրջանի մասին։

Դե իսկ վերջում` ազգային երգ ու պարով նոր շունչ հաղորդեցին մեր հին կոթողներին` ոտքի տակ թնդեցնելով մեր հազարամյա պատմությունն ունեցող հողը։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողները այցելելեցին Էրեբունի պատմահ...
22/02/2023

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողները այցելելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց - թանգարան և Հայաստանի Պատմության թանգարան։
Թանգարաններում ուսանողները վերհիշեցին և հարստացրին պատմական Հայաստանի մասին իրենց գիտելիքները, տվեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Գիտարշավական ակումբի նպատակը ոչ միայն ուսանողներին սեփական երկիրը ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալն է, այլև` մեր հայրենիքի հարուստ պատմությունը վերհիշելը, պահպանելը ու փոխանցելը։

Օրեր առաջ ԵՊՀ գիտարշավական ակումբի շրջանակներում այցելել էինք Արագածոտնի մարզ 🚌Գնացել էինք բացահայտելու մի շարք հետաքրքի...
13/12/2022

Օրեր առաջ ԵՊՀ գիտարշավական ակումբի շրջանակներում այցելել էինք Արագածոտնի մարզ 🚌
Գնացել էինք բացահայտելու մի շարք հետաքրքիր վայրեր, այսպիսով եղանք `
📍 Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցում
📍 Դաշտադեմի ամրոցում
📍 Գևոր Չաուշի թանգարանում
📍 Մուշեղ Գալշոյանի տուն թանգարանում

Չնայած ցուրտ եղանակին, գիտարշավը անցավ բավականին ջերմ քննարկումներով և նոր գիտելիքներով: Եվ իհարկե էլ ինչ արշավ առանց ազգային երգ ու պարի:😍✊

Դե ինչ շարունակեք հետևել ԵՊՀ գիտարշավական ակումբի գործունեությանը, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է❤

ԵՊՀ Արշավական Ակումբ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն/YSU Student Affairs Centre

28/06/2022

Արշավականներից Անուշի կողմից փոքրիկ ճանաչողական հոլովակ Էջմիածին քաղաքի եկեղեցիների մասին⛪️🤍

Բացահայտեցինք Տավուշը💚😍Իսկ ո՞րն է Տավուշում Ձեր սիրելի վայրը
27/04/2022

Բացահայտեցինք Տավուշը💚😍
Իսկ ո՞րն է Տավուշում Ձեր սիրելի վայրը

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ....  ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ...Շնորհավոր Սուրբ Զատիկ! Թող որ այս օրը լինի նույնքան յուրա...
17/04/2022

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ...
Շնորհավոր Սուրբ Զատիկ! Թող որ այս օրը լինի նույնքան յուրահատուկ և գեղեցիկ, որքան դուք մեր սիրելի հետևորդներ❤🤗

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն ( նշանակում է անցում, զատում, բաժանում), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարի փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքո...
15/04/2022

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարի փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Գրիգոր և Մանաս քահանաների կողմից: Այն Հայաստանի միակ հնագույն եկեղեցին է, որի կղմինդրե տանիքը պահպանվել է մինչև մեր օրերը:
Եկեղեցու արտաքին պատերին հայտնաբերված արձանագրություններում հիշատակվում են գյուղի այն բնակիչները, ովքեր օգնել են կառուցել եկեղեցին: Այն եղել է կուսանաց վանք, որը գործել է մինչև 1813 թ.:
Կարմրավորի բակում միջնադարյան գերեզմանոց է` XIII-XVII դդ. խաչքարերով և տապանաքարերով: Ամենահին խաչքարը (1184 թ.) Արքակազմողինն է։
Բացի երեք քույրերի ավանդույթից կա մեկ այլ վարկած,ըստ որի
եկեղեցիների անունները կապված են այս եկեղեցիներից յուրաքանչյուրի որմնանկարներում սուրբ Աստվածածնի գլխանոցի գույնի հետ:Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։

Համաձայն ավանդազրույցի` Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը ո...
13/04/2022

Համաձայն ավանդազրույցի` Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել կրտսերին երջանկություն պարգևելու համար և, ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով, իրենց նետում են անդնդախոր ձորը: Այս լուրն իմանալով` իրենց փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսն այս անհաղթահարելի վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Ծիրանավորը, Կարմրավորը և Սպիտակավորը:

Աշտարակ քաղաքում է գտնվում Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։ Ծիրանավորը կառուցվել է 5-6-րդ դարում Ներսես II Բագրևանդցի Կաթողիկոսի հրամանով: Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ։ Հեթանոսական շրջանում Ծիրանավոր եկեղեցու տեղում եղել է Վիշապ Աշտարակ-Աժդահակի մի տաճար, որը քրիստոնեության օրոք վերածվել է մի հնագույն տիպի բազիլիկի:1827 թ. երկրաշարժից հետո, եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: Հիմնականում փլուզված են տանիքը և հյուսիսային կողմի մույթերը:

Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին (XIII-XIV դդ.) քառանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով կառույց է խոնարհված վիճակում: Սպիտակավոր եկեղեցին ունի նաև Ամենափրկիչ անվանումը: Եկեղեցին խորհրդային տարիներին ունեցել է մասնակի վերանորոգություն. սակայն կարգերի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել:

Իսկ Կարմրավոր եկեղեցու մասին կպատմենք մեր հաջորդ փոստում։

Address

Երևան

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ Արշավական Ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category