09/10/2020
Սիրելի հայրենակիցներ
Այս օրերին՝ երբ ազգովի համառ պայքար ենք մղում առաջնագծում, կտրուկ ավելացել են հակարակորդի հաքերային հարձակումները նաև ինֆորմացիոն տիրույթում։
Ինֆորմացիոն ռազմաճակատում մարտիկներ ենք բոլորս․․․
Ելնելով բոլորիս անձնական տվյալների, համակարգիչներ և համակարգչային տեխնիկայի անվտանգության կարևորությունից՝ անհատապես բոլորին խնդրում եմ պահպանել ինֆորմացիոն անվտանգության տարրական կանոնները։
Հակառակորդը հասկանալով հայկական բոլոր, այդ թվում ՏՏ սահմանի անառիկությունը, ավելացրել է հաքերային հարձակումները սպամ ու վտանգավոր հղումներ պարունակող էլեկտրոնային նամակների տեսքով։
Կարևոր է յուրաքանչյուրիս զգոնությունը։
Բոլորին խնդրում եմ
▪️Վճարումների մասին, այդ թվում հիմնադրամներին կատարած վճարումների մասին ֆոտոներ կցելիս թաքցրեք հաշվեհամարներ, ՀԾՀ, ՀՎՀՀ և այլ անձնական կամ բիզնես գաղտնիք պարունակող ինֆորմացիան
▪️ Ստուգե՛ք կամայական էլեկտրոնային նամակ ուղարկողի Էլ.հասցեի իսկությունը, եթե նույնիսկ կարծում եք, որ ծանոթից համ գործընկերոջից է
▪️ Մի՛ բացեք Ձեզ համար անհայտ և կասկածելի ուղարկողներից նամակներ, որքան էլ գրավիչ լինի նամակի վերնագիրը
▪️ Կրկնակի ուշադիր եղեք այն նամակների նկատմամբ, որոնցում կցված է որևէ ֆայլ, կամ պահանջվում է մուտքագրել Ձեր հին/ներկա մուտքանունն ու գաղտնաբառը:
▪️ Բացելով էլեկտրոնային փոստի միջոցով ստացած Microsoft Office-ի ( Word, Excel և այլն) ֆայլեր՝ թույլ մի՛ տվեք, որ նրանցում ակտիվանան մակրոսները, մի բացեք կցված նկարներ, PDF ֆայլեր։
▪️ Խիստ անհրաժեշտության դեպքում կասկածելի նամակների բովանդակությանը ծանոթանալու համար կարող եք օգտվել բջջային հեռախոսներից (վիրուսների 98%-ը նախատեսված է համակարգիչների համար և չի կարող խոցել սմարթֆոնները):
▪️ Սոցիալական կայքերից օգտվելու դեպքում ևս եղեք խստագույնս ուշադիր
#Միասին
#ՀաղթելուԵնք