Armenian Logistic Association

Armenian Logistic Association Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenian Logistic Association, Cargo and freight company, Yerevan.

Վերադառնանք այս ամիս կայացած տարածաշրջանի խոշորագույն և սպասված միջոցառումներից մեկին՝ E-logi Fest 2025-ին, որը նվիրված ...
26/06/2025

Վերադառնանք այս ամիս կայացած տարածաշրջանի խոշորագույն և սպասված միջոցառումներից մեկին՝ E-logi Fest 2025-ին, որը նվիրված էր լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Միջոցառումը հանդես եկավ միաժամանակ երեք ձևաչափով՝ ցուցահանդես, գագաթնաժողով և փառատոն` ընդգրկելով ոլորտի առաջատար ընկերություններին, մասնագետներին և նորարարական լուծումներ ներկայացնող կազմակերպություններին։

Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիան, հանդիսանալով ոլորտի ներկայացուցիչ և կարգավորող մարմին, ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը։
Ֆեսթին ակտիվորեն մասնակցում էին Ասոցիացիայի անդամ ընկերություններ, այդ թվում՝ «Լուսար Տրանս» ՍՊԸ-ն, «Գարանտ Լոգիստիքս»-ՍՊԸ-ն, «Միրա տրանս» ՍՊԸ-ն:
Ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Լալայանը հանդես եկավ ողջույնի խոսքով, իր խոսքում ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունն, ինչպես մասնագիտական համայնքի ձևավորման, այնպես էլ ոլորտային ռազմավարությունների մշակման և ներդրման գործընթացում։ Նա նաև ողջունեց կազմակերպիչներին բարձր մակարդակով անցկացված միջոցառման համար և վստահություն հայտնեց, որ նման հարթակները կնպաստեն ոլորտի կայուն ու նորարար զարգացումներին։@

Օրերս GIZ Հայաստանի «Արևելյան գործընկերության երկրների միջև և ԵՄ-ի հետ կայուն և թվային առևտրի ուղիների և լոգիստիկ հայեցա...
18/03/2025

Օրերս GIZ Հայաստանի «Արևելյան գործընկերության երկրների միջև և ԵՄ-ի հետ կայուն և թվային առևտրի ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Digital Trade and Sustainable Transport» երկօրյա դասընթաց, որը անցկացվում էր «Transport Innovation Association» լիտվական կազմակերպության կողմից :

Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի անդամները ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառմանը: Իր տեսակի մեջ եզակի այս ծրագրին մասնակցում էին ոլորտի տարբեր լոգիստիկ ու բրոքերական ընկերությունների ներկայացուցիչներ, գերատեսչությունների անդամներ:

Ծրագիրն ուներ տեսական ու գործնական բաղադրիչ:

Քննարկվեցին բիզնեսում թվային լուծումներն և ուսումնասիրությունները, ՏՏ գործիքների կիրառման օրինակներ, որոնք օգտագործվում են ձեռնարկությունների և պետական ​​հաստատությունների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման համար և այլն:

Դասընթացին զուգահեռ Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի անդամները քննարկվեցին մի շարք հարցեր ու ձեռք բերվեցին նախնական համաձայնություն հետագա համագործակցության վերաբերյալ:

Կայացավ հանդիպում Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ներկայացուցի...
17/02/2025

Կայացավ հանդիպում Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ներկայացուցիչների միջև:

Հանդիպման նպատակը ընկերությունների միջև համագործակցության հնարավոր եզրեր գտնելն էր:

GIZ Armenia-ի մեր գործընկերները ներկայացրին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող «Կայուն զարգացման և թվային առևտրի ամրապնդման ուղիներ և լոգիստիկ կապ արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև» ծրագիրը, որն իրականացվում է հինգ երկրներում. Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան:

Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի անդամների կողմից ներկայացվեցին լոգիստիկայի ոլորտի կարիքներն ու խնդիրները:

Քննարկվեց ոլորտի ներկայացուցիչների համար հնարավոր թրեյնինգների ու ուսումնական ծրագրերի կազմակերպումը, միջազգային կառույցների հետ համագործակցելու հնարավոր տարբերակները: Անրադարձ եղավ թվային գործիքների ներդրմանը, որն է՛լ ավելի կբարելավի ոլորտի մասնագետների աշխատանքը:

Լոգիստիկ ասոցիացիան իր գործունեության մեջ կարևորում է գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքը և բարձր է գնահատում ներդրած ջանքերը:

2025 թվականի աշխատանքային տարին Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի համար ազդարարվեց ջերմ ցերեկույթով, որին մասնակցում էին աս...
22/01/2025

2025 թվականի աշխատանքային տարին Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի համար ազդարարվեց ջերմ ցերեկույթով, որին մասնակցում էին ասոցիացիայի անդամները, ընկերությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, բիզնես էքսպերտներ:

Միջոցառման հատուկ հյուրն էր հարավկովկայսյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

Բարձրաձայնվեցին ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

Քննարկման արդյունքում առաջարկվեց խնդիրների լուծումների համար հանդիպում կազմակերպել կառավարության ներկայացուցիչների և ասոցիացիայի անդամների հետ:

Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի բացման արարողությանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, մեծ ու փոքր ընկերությունների հիմն...
19/12/2024

Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի բացման արարողությանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, մեծ ու փոքր ընկերությունների հիմնադիրներ ու մասնագետներ:

Ասոցիացիայի ուշադրության կենտրոնում են լինելու լոգիստիկ շղթայի բոլոր օղակները՝ ավիաբեռնափոխադրումներից մինչև երկաթուղային ու պահեստային լոգիստիկա:
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը այս հարթակը պարզապես անհրաժեշտություն է:

Ասոցիացիայի առաքելությունն է՝ կարգավորել Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման ոլորտը՝ աջակցելով շուկայում գործող ընկերություններին:

Ասոցիացան բաց է բոլորի համար: Անդամ կարող են դառնալ լոգիստիկ շղթայի բոլոր ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ասոցիացիայի առաքելությունը, նպատակները և համախմբված տեսլականը՝ Հայաստանի լոգիստիկայի և ...
29/11/2024

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ասոցիացիայի առաքելությունը, նպատակները և համախմբված տեսլականը՝ Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի զարգացման ուղղությամբ։ Ասոցիացիան ուսումնասիրելու է լոգիստիկ ոլորտի աճող կարիքները, ապահովելու է մասնագետների միասնական հարթակ և ստեղծելու է կայուն զարգացման հնարավորություններ։

Ասոցիացիան շահույթ չի հետապնդում. այն գործելու է հասարակական հիմունքներով…

28/11/2024

Tert.am-ի անդրադարձը Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի բացման արարողությանը։

Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայում մենք հանձնառու ենք՝✅ Կիրառել լավագույն փորձը լոգիստիկայի և մատակարարման շղթայի կառավարմ...
28/11/2024

Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայում մենք հանձնառու ենք՝
✅ Կիրառել լավագույն փորձը լոգիստիկայի և մատակարարման շղթայի կառավարման ոլորտում
✅ Ստեղծել ոլորտի մասնագետների և բիզնեսների ամուր ցանց
✅ Ապահովել գիտելիքների փոխանակման և համագործակցության հնարավորություններ
✅ Ստեղծել ուղիներ կայուն աճի և արդյունավետության համար Հայաստանի լոգիստիկ ոլորտում

Մուտքը միայն գրանցումով, բոլոր գրանցված մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ ունենալ էլեկտրոնային տոմսը։

Հաշված ժամեր անց կկայանա Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի պաշտոնական բացման արարողությանը։ Այս միջոցառումը նոր էջ է հանդիս...
27/11/2024

Հաշված ժամեր անց կկայանա Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի պաշտոնական բացման արարողությանը։

Այս միջոցառումը նոր էջ է հանդիսանալու Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի ոլորտում։

Մուտքը միայն գրանցումով, բոլոր գրանցված մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ ունենալ էլեկտրոնային տոմսը։

Ամսաթիվ: 28 Նոյեմբեր
Ժամ: 14:00
Վայր: Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոց, Երևան

✍️Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիան հիմնադրվել է՝ աջակցելու լոգիստիկ ոլորտի աճող կարիքներին, ապահովելու մասնագետների միասնակ...
05/11/2024

✍️Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիան հիմնադրվել է՝ աջակցելու լոգիստիկ ոլորտի աճող կարիքներին, ապահովելու մասնագետների միասնական հարթակ և ստեղծելու կայուն զարգացման հնարավորություններ։ Մեր միջոցառումը համախմբելու է պետական պաշտոնյաներին, ոլորտի առաջատարներին և կարևոր գործընկերներին՝ քննարկելու ռազմավարական նպատակներն ու համագործակցության ուղղությունները, որոնք կձևավորեն Հայաստանի լոգիստիկայի ապագան։

Այս միջոցառումը նոր էջ է հանդիսանալու Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի ոլորտում։

Միջոցառման ընթացքում մենք կներկայացնենք մեր առաքելությունը, նպատակները և համախմբված տեսլականը, որը կաջակցի Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի զարգացմանը։

📍 Վայր: Best Western Plus Congress Hotel
📆 Ամսաթիվ: 28 Նոյեմբեր
👥 Մուտքը՝ գրանցումով https://www.eventbrite.com/e/1049507544317?aff=oddtdtcreator

#ՀայկականԼոգիստիկԱսոցիացիա

Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիան ուրախությամբ տեղեկացնում է իր պաշտոնական բացման արարողության մասին: Միացե՛ք մեզ նոյեմբերի ...
31/10/2024

Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիան ուրախությամբ տեղեկացնում է իր պաշտոնական բացման արարողության մասին: Միացե՛ք մեզ նոյեմբերի 28-ին, Best Western Plus Congress Hotel-ում, որտեղ կձևավորվի Հայաստանի լոգիստիկայի նոր շրջադարձային էջը:

Այս միջոցառման ընթացքում մենք կներկայացնենք մեր առաքելությունը, նպատակները և համախմբված տեսլականը, որը կաջակցի Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման շղթայի զարգացմանը։

📍 Վայր: Best Western Plus Congress Hotel
📆 Ամսաթիվ: 28 Նոյեմբեր
👥 Մուտքը՝ գրանցումով https://www.eventbrite.com/e/1049507544317?aff=oddtdtcreator

#ՀայկականԼոգիստիկԱսոցիացիա

Address

Yerevan
0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Logistic Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share